«Ադրբեջանը ֆինանսական միջոցներ է հատկացնում Սյունիքի մշակութային-պատմական ժառանգությունը յուրացնելու համար»․ Վարդան Բալյան
![]() 124 Շաբաթ, 30 օգոստոսի, 2025 թ., 17:18 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը տևական ժամանակ զգալի ֆինանսական միջոցներ է հատկացնում Սյունիքի մշակութային-պատմական ժառանգությունը յուրացնելու, հայկական այդ երկրամասի նկատմամբ իր պատմական-բարոյական իրավունակությունը հիմնավորելու համար: Շատերիդ գուցե տարակուսելի թվա, բայց մեր շրջանների ու բնակավայրերի մեծ մասի՝ 15-18-րդ դարերում ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ փաստաթղթեր կարելի է գտնել ադրբեջանական աղբյուրներից: Բնականաբար, այդ ամենը, ըստ ամենայնի, համեմված է հայերիս որպես ադրբեջանցիների պատմական հայրենիքում ռուսների շնորհիվ հայտնված և ռուսական հովանավորությամբ ադրբեջանական պատմական հողերը բռնազավթած ժողովուրդ ներկայացնելու քարոզչությամբ: Նշված գործընթացը, հատկապես 44-օրյա պատերազմի ավարտից ու Արցախի հայաթափումից հետո նոր խթան է ստացել: Ադրբեջանական այս ջանքերի համատեքստում հայկական ուսումնասիրությունների, փաստագրական նյութի պակասը, իսկ երբեմն բացակայությունը բազմակի անգամ ավելի նկատելի է դառնում: Օրինակ, իմ հայրենի Սիսիանի վերաբերյալ տեղեկություններ կամ ուսումնասիրություններ շատ քիչ կան, ըստ որում, դրանք հիմնականում սահմանափակվում են մինչև Ստեփանոս Օրբեյանի Պատմություն նահանգին Սիսական կամ ռուսական տիրապետության հաստատումից հետո ժամանակագրական շրջաններով: Նույնիսկ դրանք, սակայն, կարելի է ասել չափազանց աղքատիկ են: Հայրենաճանաչության պակասը հստակ տեսանելի է նաև տեղաբնիկների տոհմաբանության մակարդակում, երբ նրանց գերակշիռ մեծամասնության տեղեկատվությունը սեփական նախնիների, իրենց տոհմի ծագումնաբանության մասին հասնում են առավելագույնը մինչև 1830-ական թվականներ: Նույնը բնակավայրերի պատմությանն է վերաբերում: Փոխելու ենք այդ վիճակը հիմնովին, մանրամասները թող անակնկալ մնան դեռ: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
