ՀՀ-ի տարանցման պոտեցիալը կմեծանա, եթե Իրանը միանա տարանցնան միասնական համակարգին
![]() 154 Երեկ, 12:30 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի կամ կողմերի մաքսային տարանցնան միասնական համակարգի մասին համաձայնագրին հավանություն տալու հարցը: Համաձայնագիրը ստորագրվել է 2024-ի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում, և այն, ըստ Էդուարդ Հակոբյանի, ներկայացվում է զեկուցման օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու ընթացակարգերի ապահովան համար: «Սրանով մեծանում է միության տարանցման պոտենցիալը և միության անդամների, այդ թվում՝ ՀՀ-ի տարանցման պոտեցիալը: Բայց տարանցման պոտենցիալը ՀՀ-ի դեպքում կարող է մեծանալ, եթե հարևան երկրները, տվյալ դեպքում՝ Իրանը, միանան այս համակարգին. դա հնարավորություն կտա մաքսային ընթացակարգերը միասնականացնել, և մեկ անգամ Իրանում տարանցման հայտարարագիր բացելու դեպքում դա կճանաչվի ԵԱՏՄ համակարգում: Միաժամանակ նախնական տեղեկատվություն կստացվի մեզ մոտ, և փոխադրողներն այլևս երկու անգամ նույն պրոցեսներով անցնելու կարիք չեն ունենա, և սրանով առևտրի դյուրինացում կլինի ինչպես ԵԱՏՄ ամբողջ մասշտաբով արտաքին առևտրով զբաղվողների, այդպես էլ ՀՀ արտաքին առևտրով զբաղվողների համար»,- ասաց Հակոբյանը:
|
«Շատրվաններում ջրի փոխարեն աղբ է». Սոնա Աղեկյան
209:42«Փաշինյանը գիտի՞, որ քանի ինքն էշ է քշում, մեկը իրեն վարչապետ է կարգել». Էդգար Ղազարյան
7909:18Եղանակն առաջիկայում (լուսանկար)
11808:24«Կենտրոնական բանկի փողի պաշարներն ինչո՞ւ են Դիլիջանում պահվում». Ոսկան Սարգսյան
18003:06«Թողեք՝ մենք՝ «կորուսյալ հայրենասերներս», աշխատենք». Նաիրի Հոխիկյան
28302:12Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆը կայցելի Մոսկվա
28101:27ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վերսկսել բանակցությունները, հենց որ Գազայում սովը դադարի
25101:09Վրացի սահմանապահները տարհանվել են «Կազբեգի» անցակետից
19200:48