Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում՝ անձնական տվյալները կորզելու նպատակով». «Հայփոստ»

«Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում՝ անձնական տվյալները կորզելու նպատակով». «Հայփոստ»
90
Երեկ, 18:42

«Հայփոստ»-ն զգուշացնում է. «Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում՝ հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով: Պաշտոնապես հայտնում ենք, որ «Հայփոստ»-ն այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղմանը, որը կրկին ոչ պաշտոնական է:
Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով:
Հավելենք, որ «Հայփոստ»-ի հաճախորդներն առաքանու մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:
«Հայփոստ»-ի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»:

Աղբյուրը`   «Հայփոստ»