Երկուշաբթի, 04 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +34 °C

«Շենքը քանդվում է, լցված է օձերով ու կարիճներով»․ Վարդաշենի հանրակացարանի բնակիչների բողոքի ակցիան

«Շենքը քանդվում է, լցված է օձերով ու կարիճներով»․ Վարդաշենի հանրակացարանի բնակիչների բողոքի ակցիան
169
Այսօր, 12:24

«Բոլորի կողմից անտեսված ենք, շենքը քանդվում է, օձերի ու կարիճների մասին էլ չեմ խոսում։ Ինչքա՞ն կարանք էդ օձերի մեջ ապրենք»,- ասում է քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի 9 փողոցի 70 հանրակացարանի (մուլտերի հանրակացարանի) բնակչուհին՝ նշելով, որ Վարդաշենի 6-րդ փողոցի վթարային 68, 68Ա հանրակացարանների բնակիչները շատ ճիշտ են արել, որ բողոքի ակցիաներ են իրականացրել․ «Մեր նման հիմար չեն, լռեն ու սպասեն։ Ընդամենը 17 սենյակ է, ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել մեր շենքի վիճակով, այնինչ պարոն Ավինյանը խոստացել է, որ այն երկու հանրակացարնների հետ բարելավում է կատարվելու»,- ասում է բնակչուհին՝ նշելով, որ Էրեբունու թաղապետն իրենց չի ընդունել և որ իրենք ևս բողոքի ակցիաներ են իրականացնելու։

Վարդաշենի հանրակացարանի բնակիչների բողոքի ակցիան