«Օգոստոսի 4-ը պատմական օր է»․ Սուրեն Սուրենյանց
![]() 256 Երկուշաբթի, 04 օգոստոսի, 2025 թ., 09:42 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Օգոստոսի 4-ը պատմական օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ: 35 տարի առաջ այս օրը Հայաստանում ԳԽ նախագահ ընտրվեց Հայոց Համազգային շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, տապալվեց կոմունիստական իշխանությունը, ինչը ճանապարհ բացեց Հայաստանի անկախության գործընթացի փաստացի մեկնարկի համար՝ ամփոփվելով 1991թ-ի անկախության հանրաքվեով: Սակայն այս իրադարձության պատմականությունը սրանով չի սահմանափակվում: «Ղարաբաղի» կոմիտե/ Հայոց Համազգային շարժումը, երկու տարի շարունակ իր գրագետ, արդյունավետ քաղաքական գործունեության շնորհիվ, երկրում հաստատել էր փաստացի երկիշխանություն՝ ինստիտուցիոնալ, արժեքային, քաղաքական այլընտրանքային բովանդակության դրսևորումներով Սակայն Համազգային շարժման ղեկավարությունը Հայաստանում իշխանափոխություն իրականացրեց բացառապես խորհրդային օրենսդրության շրջանակներում՝ հաղթանակ տանելով ՀԽՍՀ ԳԽ1990թ-ի մայիսի 20-ի ընտրություններում: Այս առումով՝ Հայաստանի առաջին իշխանության լեգիտիմությունը բացարձակապես անխոցելի էր: «Ղարաբաղ» կոմիտե/Հայոց Համազգային շարժման՝ քաղաքական որակական փոփոխությունների մոդելը ուսանելի դարձավ ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ նաև ողջ Արևելյան Եվրոպայում: Ի դեպ, այդ մոդելը խիստ արժեքավոր կարող է լինել նաև Հայաստանի այսօրվա ընդդիմության համար: Այսօր ևս մեկ առիթ է արժևորելու Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Ղարաբաղի» կոմիտեի, Հայոց Համազգային շարժման գործունեությունը: Նրանք դարձան մեր պետականության վերականգնման առաջամարտիկները՝ քաղաքական նոր միտք բերելով մեր իրականություն»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
