«Շուտով կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը»․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է գործարարի նամակը, որում ասված է․ «Ուշադրության արժանի երկու իրադարձություն է սպասվում առաջիկա օրերին։ Առաջինը. վաղը տեղի է ունենալու իմ ապօրինի կալանքի վերաբերյալ դատական նիստը։ Սա միայն իմ խնդիրը չէ. այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից: Շատերը կասեն, թե պատասխանն արդեն պարզ է, բայց սպասենք՝ հասկանանք։
Երկրորդ՝ շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են՝
• զարգացնել տնտեսությունը,
• ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար,
• ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները,
• վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը,
• ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը,
• երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը,
• պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին։
«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով»։

Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով
1815:05
«Անվավեր քվեաթերթիկներով նույնպես ընտրողներն իրենց քաղաքական կամքն էին արտահայտել»․ Վահագն Հովակիմյան
4414:48
«Ամեն օր՝ մինչև հուլիսի 4-ը, հավաքվում ենք ՍԴ-ի դիմաց»․ ԴՕԿ
4414:24
«Օրվա զավեշտը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
4914:18
«Փաշինյանի հայտարարությունը հանդուգն է և նկատելիորեն ցինիկ»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
6714:12
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
9813:11
«Հունիսի 27-ը դարձավ հայ ժողովրդի համազգային ամոթի հանգրվաններից մեկը»․ Արմեն Հովասափյան
7512:18
«Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
7012:00