«Պետք է հասնել նրան, որ հայ գերիների վերադարձի պահանջը հստակ դրվի Ալիևի առաջ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համատարած տեղեկատվական և քարոզչական աղմուկի մեջ շատ բարդանում է առողջ, օբյեկտիվ վերլուծության շուրջ քննարկում ծավալելը։
Ինձ համար առանձնակի ցավալի ու մտահոգչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում մեր գերիների վերադարձի շուրջ։ Հատկապես Թրամփի կողմից դրա մասին խոսելուց հետո, ես ավելի քան վստահ եմ՝ որոշակի համառ աշխատանքը չի կարող անարդյունք մնալ։ Ես դրա մասին շարունակ գրում էի նաև հանդիպումից առաջ։ Եկեք ընդունենք, որ շատ դժվար է պատկերացնել խաղաղություն այն պայմաններում, երբ մեր հայրենակիցները անցնում են շինծու «դատավարությունների» միջով, որտեղ գլխավոր մեղադրանքը հենց ՀՀ-ի դեմ է։ Ընդ որում, օգոստոսի 8-ի հանդիպումից հետո այդ շինծու «դատավարությունները» շարունակվում են։
Զարմանալի չէ, որ Թրամփի՝ 23 հայ քրիստոնյա գերիների ազատ արձակման պահանջով Ալիևին դիմելու տեսանյութից հետո, լռություն է նաև ադրբեջանական դաշտում։
Այո, Ալիևին բարդ է լինելու մերժել Թրամփի այդ խնդրանքը կամ պահանջը։ Դրա համար պետք է հասնել նրան, որ այդ պահանջը հստակ դրվի Ալիևի առաջ։ Ես շատ կուզեի, որ հենց այդ հարցի շուրջ քննարկումը գերակա լիներ հանրային դաշտում, քանի որ դա իսկապես կարևոր քայլ կլիներ հնարավոր խաղաղության կառուցման ճանապարհին»։

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի քննարկման
96Երեկ, 16:06
«Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն». Նիկոլ Փաշինյան
114Երեկ, 15:54
«Ընդդիմադիր ուժերի միջև ընթացել են կառուցողական քննարկումներ». Իշխան Սաղաթելյան
111Երեկ, 13:42
«ՔՊ-ն որքան հարմարավետ զգա իրեն խորհրդարանում, այնքան առավել ծանր է զգալու արտաքին օրակարգում». Հակոբ Բադալյան
106Երեկ, 12:48
«Իրանը համաձայնել է վճարներ չգանձել Հորմուզի նեղուցում». #FoxNews
111Երեկ, 10:06
«Հաջողվեց ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև». Խոսրով Հարությունյան
146Երեկ, 03:06
«Պահանջվում է ձևավորել պայքարի ունակ հետընտրական դաշինք»․ Արշակ Սադոյան
153Երեկ, 02:06
«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան
145Երեկ, 01:06