«Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն է»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական բռնաճնշումները մեր ընտանիքի հանդեպ շարունակվում են
2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների հաջորդ օրը, հունիսի 8-ին, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով հարազատ քույրիկիս՝ Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել։ Ազատման դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից։
Ճակատագրի հեգնանքով այդ որոշումը կայացվել է արցախցի, Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, Դեղերի փորձագիտական կենտրոնի ներկա տնօրեն Արայիկ Բաղրյանի միջոցով։
Քույրիկս արդեն 30 տարուց ավելի աշխատում է այդ կենտրոնում, իսկ վերջին՝ 22 տարին պաշտոնավարում է փոխտնօրենի պաշտոնում։ Նա Հայաստանում դեղերի կարգավորման ոլորտի եզակի մասնագետներից մեկն է, դեղագործական գիտությունների թեկնածու, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ․․․
Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն է, այն դեպքում, երբ նա ցուցաբերել է քաղաքական զսպվածություն և որևէ հրապարակային կամ հանրային խոսքով հանդես չի եկել։
Գալու է անարժան, անվաստակների հատուցման և արդարության վերականգնման ժամանակը։ Որոշ մարդիկ պետք է մտածեն այն օրվա մասին, երբ իրենց ոչ թե աշխատանքից ազատելու են, այլ դուրս են շպրտելու և հաջորդ գտնվելու վայրը կարող է լինել միայն «Աբովյան» հիմնարկը»։

«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4621:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
6720:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
7620:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
7919:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
7519:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
10119:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
8018:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
7618:18