Ադրբեջանական կողմը հրապարակել է Ստեփանակերտում ենթադրաբար հարձակում փորձած հայի մասնակցությամբ կադրեր

1483
Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 00:00
Ադրբեջանական Apa լրատվականը տարածել է տեսանյութ, որում, ըստ հակառակորդ կողմի, Կարեն Ավանեսյանն է, ով, իբր, փորձել է բռնազավթված Ստեփանակերտում Ալիևի ժամանման ընթացքում միջոցառման վայրին մոտենալ զինված։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ենթադրյալ Կարեն Ավանեսյանը զինված է եղել ինքնաձիգով և նռնակներով։
Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ Կարեն Ավանեսյանը վիրավորվել և «ձերբակալվել» է, վիրավորվել է նաև ադրբեջանցի ոստիկան:
Քաղաքագետ Արա Պողոսյանը թերահավատ է՝ պատմությունը շատ մութ է. «Անձամբ ես չեմ բացառում բեմականացում ինչ-որ նպատակով։
Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա։
Հավելեմ, որ ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել, տպավորություն է, որ մարդակերների հասարակություն է»,- գրել է նա:
Աղբյուրը` Արա Պողոսյան

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54