«Տեխնոլոգիաների հետ մեր առնչությունները կանխորոշում են ՀՀ ապագան». Նիկոլ Փաշինյան
![]() 237 Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ., 14:18 «Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլ է, և տեխնոլոգիաների օգտակարության գործակիցն ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է տեխնոլոգիաների նկատմամբ ճիշտ ընկալում և վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում և դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց»,- իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը: «Այն միտքը, թե արհեստական բանականությունը և ընդհանրապես տեխնոլոգիաների հետ մեր առնչությունները կանխորոշում են ՀՀ ապագան, դա 100 տոկոսանոց ճշմարտություն է»,- նշել է վարչապետը և հավելել, որ այդ պնդումը նույնքան ճշմարիտ է հնչում աշխարհի բոլոր երկրներում: «Կարծում եմ, ակնհայտ է, որ մեր Կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Վերջերս առիթ ունեցել եմ, այսօր էլ շատ պատեհ եմ համարում պարզաբանել, թե որոնք են այն գործիքները, որոնցով Կառավարությունն աջակցում է և ռազմավարական ընկալում ունի տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու առումով։ Ես կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել և ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ և քաղաքականություններ մշակելու և ունենալու համար։ Կարծում եմ՝ այստեղ էլ պատասխանը նույն է։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ |

«ՀՀ իշխանությունների վարքագիծը չի կարող սահմանափակվել ընդամենը քաղաքական հայտարարություններով». Մանե Թանդիլյան
6613:18
Իրանի ԻՀՊԿ նոր հրամանատար է նշանակվել գեներալ Ահմադ Վաիդին
12412:25
«Եթե Իրանը հարվածի, մենք նրանց աննախադեպ ուժով կհարվածենք». Թրամփ
22811:45
Իրանում բողոքի ցույցեր են սկսվել Խամենեիի սպանությունից հետո (տեսանյութ)
18911:33
«Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ավելի քան 20 ամերիկյան բազաների». ԻՀՊԿ
23010:51
«Իրանի հետ համաձայնության գալը ավելի հեշտ է դարձել Խամենեիի մահից հետո». Թրամփ
26810:39
Իրանում 40-օրյա սուգ է հայտարարվել Խամենեիի մահվան կապակցությամբ
24010:21
«ԱԽ նիստում քննարկեցինք ԻԻՀ շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14710:12
