«Տիգրան Ավինյանի «անմեղ» մեղավորները». Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրան Ավինյանի և իր աշխատակազմի տապալված կառավարումը կամ «անմեղ» մեղավորները․
1. Մեղավորն աղն է
Տիգրան Ավինյանը տապալում է Երևանի կառավարումը։ Երբ հայտարարեց, թե փոսերն առաջացել են ռեկորդային քանակի աղ օգտագործելու հետևանքով, ավագանու նիստում հակադարձեցի և ապացուցեցի, որ դա սուտ է։ Դրանից հետո իր աշխատակազմը սկսեց օգտագործել իմ մատնանշած ապացույցները՝ թաքցնելով, որ հենց իրե՛նք են մեղավոր «խրամատներ» հիշեցնող այդ փոսերի համար։
2. Մեղավորն անձրևն է
Սկսեցին փոսալցման PR ակցիաները։ Բայց դա էլ տապալեցին, քանի որ չարաբաստիկ անձրևը եկավ և, ինչպես իրենք պատճառաբանեցին, լվաց կատարած փոսալցումները։
3. Մեղավորը շինարարն է
Գործակարգավարական նիստին պարզվեց, որ ասֆալտ անելուց բիտում չեն լցնում, և դրա պատճառով է, որ փոսեր են առաջանում։ Նշեցին, որ շինարարները խաբում են և իրենց շահի համար տնտեսում նյութերը։ Բայց մոռացան ասել, որ վերահսկողությունը քաղաքապետարանի ամենակարևոր պարտականությունն է, ինչը ևս տապալել են։
4. Մեղավորն «անկանխատեսելի» ձյունն է
Փետրվարի 27-ին «անկանխատեսելի» ձյուն տեղաց, որն արագ հալվում էր և ցերեկային ժամերին ճանապարհները չէին սառում։
Տարբերակ 1.
Տիգրան Ավինյանը և իր աշխատակազմը մտածեցին, թե այդ ձյունը խնդիրներ չի առաջացնի և մատնվեցին անգործության։
Տարբերակ 2.
Քանի որ, ըստ Ավինյանի, մինչ այդ ռեկորդային քանակի աղ էին օգտագործել, աղը վերջացել էր և նոր խմբաքանակ չէին գնել և, հետևաբար, չէին մաքրել փողոցները։
Տարբերակ 3.
Որրոշել են շարունակել իրենց մանիպուլյացիոն քաղաքականությունը, և որպեսզի փոսեր չառաջանան, ուղղակի աղ չեն օգտագործել։
Բայց գիշերը, երբ ջերմաստիճանը 0-ից իջավ, փողոցները սկսեցին սառել, պատվեցին մերկասառույցով և դարձան սահադաշտ։
Այս փաստերն ապացուցում են, որ Տիգրան Ավինյանը և իր աշխատակազմն իրենց տեղում չեն և չեն կարողանում ճիշտ կառավարել Երևան քաղաքը։
Հ.Գ. Գոնե երբ մատնացույց ենք անում խնդիրները և առաջարկում դրանց լուծումները, լսեք ու գործի անցեք։ Չէ՞ որ արդյունքում մեր քաղաքացիներն են դրանից տուժում»։

«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
419:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
1419:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
6118:36
Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
7118:12
«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
7817:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
9416:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
9915:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
10614:00