Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա. «Հրապարակ»
![]() 203 Չորեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Օրերս տեղեկացանք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Թուրքիա։ ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն․ «ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025թ․ նոյեմբերի 16-20-ը Ստամբուլ գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանին»։ Ընդ որում՝ Գալստյանը պատվիրակության հիմնական անդամ է։ Պատվիրակությունը ևս երկու հիմնական անդամ ունի՝ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը, մյուսները փոխարինողներ են։ Սակայն փոխարինողները միշտ մեկնում են գործուղման, իսկ հիմնական անդամ Լիլիթ Գալստյանին, փաստորեն, արգելել են մեկնել, ինչն աննախադեպ է։ Ի դեպ, Լիլիթ Գալստյանն ԱԺ նախագահի կարգադրությունից է իմացել, որ չի ընդգրկվել պատվիրակության կազմում։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում կտան։ Կարող ենք ենթադրել, որ դաշնակցական Լիլիթ Գալստյանին խուսափել են Թուրքիա տանել, որ հայ-թուրքական «եղբայրության» ջերմ մթնոլորտը չփչացնի իր սուր ելույթներով կամ հարցադրումներով»: |

«ՀՀ իշխանությունների վարքագիծը չի կարող սահմանափակվել ընդամենը քաղաքական հայտարարություններով». Մանե Թանդիլյան
6613:18
Իրանի ԻՀՊԿ նոր հրամանատար է նշանակվել գեներալ Ահմադ Վաիդին
12412:25
«Եթե Իրանը հարվածի, մենք նրանց աննախադեպ ուժով կհարվածենք». Թրամփ
22811:45
Իրանում բողոքի ցույցեր են սկսվել Խամենեիի սպանությունից հետո (տեսանյութ)
18911:33
«Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ավելի քան 20 ամերիկյան բազաների». ԻՀՊԿ
23010:51
«Իրանի հետ համաձայնության գալը ավելի հեշտ է դարձել Խամենեիի մահից հետո». Թրամփ
26810:39
Իրանում 40-օրյա սուգ է հայտարարվել Խամենեիի մահվան կապակցությամբ
24010:21
«ԱԽ նիստում քննարկեցինք ԻԻՀ շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14710:12
