«Ադրբեջանում հրապարակվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը»․ Վարուժան Գեղամյան
![]() 206 Չորեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2025 թ., 09:54 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ Ադրբեջանում պետության հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է. այսպես կոչված. «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը։ Եթե նայեք դրան, ապա կտեսնեք, որ ՀՀ տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկան որևէ նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Մի խոսքով, տխուր քարտեզ։ Իսկ մի քանի օր առաջ թուրքական խոշոր ընդդիմադիր մեդիաներից ODA TV-ի հրապարակած տեղեկատվությամբ (վերջինս հայտնի է սկանդալային լրատվությամբ, սակայն ունի մեծ և ազդեցիկ լսարան), ՀՀ դե-ֆակտո իշխանությունը համաձայնել է Սյունիքում շուրջ 1200 քռ. կմ-ոց գոտին (Մեղրիից մինչև Կապան) փաստացի հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում, իսկ հայ-թուրքական Մարգարա անցակետի մոտ գտնվող մի փոքրիկ չեզոք գոտի էլ տրվելու է Թուրքիայի «հատուկ վարչական վերահսկողությանը»։ Էական չէ, թե այս լուրը որքան է ճիշտ այս պահի դրությամբ։ Էականն այն է, որ երկու հարևան ու թշնամական երկրում մեր տարածքի՝ Սյունիքի հանդեպ կատարվում է ծավալուն աշխատանք, այդ թվում՝ տեղեկատվական։ Դժվար է նկարագրել, թե ինչ ինտենսիվությամբ ու ծավալով են Ադրբեջանում և հատկապես Թուրքիայում նախապատրաստում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Գրեթե ամենօրյա ռեժիմով հրապարակվող հատուկ ռեպորտաժներ, վերլուծականներ, անցկացվող տասնյակ միջոցառումներ, կոչեր և ենթակառուցվածքային ծրագրեր, որոնցում «միջանցքը» կենտրոնական թեման է։ Եվ սա ողջ ամբողջական ցանկն է։ «Միջանցքի» մասին խոսում են բոլոր մակարդակներում՝ վերածելով այն նաև ներքին քաղաքականության կարևորագույն գործոններից մեկին։ Սա չի կարելի չնկատել»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«ՀՀ իշխանությունների վարքագիծը չի կարող սահմանափակվել ընդամենը քաղաքական հայտարարություններով». Մանե Թանդիլյան
6613:18
Իրանի ԻՀՊԿ նոր հրամանատար է նշանակվել գեներալ Ահմադ Վաիդին
12412:25
«Եթե Իրանը հարվածի, մենք նրանց աննախադեպ ուժով կհարվածենք». Թրամփ
22811:45
Իրանում բողոքի ցույցեր են սկսվել Խամենեիի սպանությունից հետո (տեսանյութ)
18911:33
«Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ավելի քան 20 ամերիկյան բազաների». ԻՀՊԿ
23010:51
«Իրանի հետ համաձայնության գալը ավելի հեշտ է դարձել Խամենեիի մահից հետո». Թրամփ
26810:39
Իրանում 40-օրյա սուգ է հայտարարվել Խամենեիի մահվան կապակցությամբ
24010:21
«ԱԽ նիստում քննարկեցինք ԻԻՀ շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14710:12
