«Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»․ Մարթա Կոս
![]() 258 Երեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2025 թ., 16:18 Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Եվրոմիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը՝ Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։ «Մենք շատ բան կարող ենք անել Հարավային Կովկասում հաղորդակցության օրակարգով։ Բայց սա հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ: Ես վերջերս Տաշքենդում մասնակցել եմ ներդրումային ֆորումի. պլատֆորմ եմ նախագծել, որտեղ պետությունները, կառավարությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները և մասնավոր բիզնեսները կմիանան։ Խոսքը հիմնականում դիվերսիֆիկացիաների մասին է՝ Հարավային ուղու վրա։ Եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներից մեկն ինձ ասաց՝ ենթակառուցվածքները դուք կառուցեք, մենք բիզնեսը կանենք։ Դա ենք առաջարկում։ TRIPP-ն այս հաղորդակցության մի մասն է միայն, պետք է միացնենք արևմուտքի և արևելքի հետ, քննարկում ենք հատուկ քառակողմ խմբի ձևաչափով՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Եվրոպա։ Հոկտեմբերին ենք սկսել քննարկումները նախարարական հանդիպումների ժամանակ, հետո Տաշքենդի ֆորումին ենք քննարկել, հիմա այսօր ենք խոսում դրա մասին։ Ես խնդրել եմ որ ձեր նախարարը Հայաստանի առաջնահերթությունները մեզ ներկայացնի»,- ասել է պաշտոնյան: |

«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ (տեսանյութ)
4814:16
«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով
16313:15
ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
18511:41
«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
26710:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
10110:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
25309:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
24309:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
20509:18
