«Նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը». Էդմոն Մարուքյան
![]() 308 Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ., 00:22 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը թելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»: Ադրբեջանը իր հանդեպ «ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է» համարել փաստաթղթում «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը: Բացի դրանից՝ պաշտոնական Բաքուն խնդրահարույց է համարել փաստաթղթում՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը հնարավորինս երկարաժամկետ պահպանելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ դրույթը, հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը։ Ըստ այդ հոդվածի՝ «կողմերը պարտավորվում են որևէ երրորդ ուժի ներկայացուցիչների չտեղակայել սահմանի երկայնքով»: Նրանք նաև դժգոհ են Միջազգային դատարանի բոլոր որոշումների, մասնավորապես՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած դատական հայցերի լիարժեք կատարմանը սատարող կետից։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքում է նաև, թե ադրբեջանական բանտերում գտնվող հայերը Երևանի և Բրյուսելի միջև ստորագրված փաստաթղթում անվանվում են «գերևարված անձինք»։ Դժգոհ են, այն հանգամանքից, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա TRIPP-ի մասին, նշում են, թե դրա փոխարեն «հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։ Հիշեցնեմ, որ հայ–ադրբեջանական Խաղաղության պայմանագրի նախաստորագրման օրը ես մանրամասն վերլուծել եմ այդ փաստաթուղթը։ Բացատրել եմ, որ ըստ պայմանագրի՝ երրորդ երկրների ուժերը չեն կարող տեղակայվել հայ–ադրբեջանական սահմանին, և հենց առաջինը Ադրբեջանը պահանջելու է դուրս բերել ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը և ստիպում, որպես պետություն, մեր գործողությունները համապատասխանեցնել Ադրբեջանի քմահաճույքներին»։ |

«Նրանք քանդում են, մենք պիտի կառուցենք. սա է մեր հարատևման առանցքը»․ Արա Պողոսյան
5801:06
«Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» երկրների ցանկ է կազմել»․ #Politico
14800:00
«Միասնական ընդդիմության մասին խոսելն այլևս որևէ նշանակություն չունի»․ Հակոբ Բադալյան
102Երեկ, 22:48
««Խաղաղության երաշխավորը» քանդել է եկեղեցին, եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն, արձագանքե՛ք»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
116Երեկ, 22:30
«ՀՀ եք գալիս Փաշինյանի հրավերով, ով հայ ժողովրդի թշնամին է, հրավիրում ենք հանդիպելու Սամվել Կարապետյանին»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
153Երեկ, 21:48
«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ
144Երեկ, 21:36
«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք 5000 զոհ ունեցել, Արցախ կորցրել, այսքան գերիներ ունեցել». Տեր Փառեն (տեսանյութ)
179Երեկ, 21:12
««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար
159Երեկ, 21:01
