ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը

Միացյալ Նահանգները կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը և սառեցրել է Բաղդադի հետ ռազմական համագործակցության ծրագրերը: Արգելափակումը նպատակ ունի ստիպելու Իրաքի իշխանություններին՝ զինաթափել իրանամետ աշխարհազորայիններին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և իրաքցի պաշտոնյաներին։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջերս արգելափակել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հաշիվներում պահվող իրաքյան նավթի վաճառքից ստացված մոտ 500 միլիոն դոլարի կանխիկի առաքումը բեռնատար ինքնաթիռով: Ըստ թերթի՝ սա երկրորդ կանխիկի առաքումն է, որը Վաշինգթոնը բռնագրավել է փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական ռազմական արշավի սկսվելուց ի վեր, նշել են աղբյուրները։
Լրատվամիջոցը հայտնել է, որ ԱՄՆ-ն նաև կասեցրել է Իրաքի ռազմական և հակաահաբեկչական ստորաբաժանումների վերապատրաստման մի քանի ծրագրերի ֆինանսավորումը: Միևնույն ժամանակ, Դաշնային պահուստային համակարգը ամեն տարի մինչև 13 միլիարդ դոլար կանխիկ է ուղարկում Բաղդադ՝ հիմնականում կանխիկի վրա հիմնված տնտեսությանն աջակցելու համար։

«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
30924.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
33723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
94823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
50422.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
43621.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
43521.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
108120.10.2026, 15:19
«40 վայրկյան տևած հարցազրույցից հետո որոշվեց ՀԷՑ-ը սեփականազրկել․ որքանո՞վ է դա նպաստում ՀՀ-ում ներդրումների գրավչությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42120.10.2026, 14:54