52-ամյա չինացին հայրություն է արել 267 երեխայի

Չինաստանում ֆիզկուլտուրայի 52-ամյա ուսուցիչը խնամակալության տակ է առել առնվազն 267 երեխայի: Նա ստացել է «սուպեր հայրիկ» մականունը, գրում է South China Morning Post-ը։
Բայ Ջիանգը ծնվել է գյուղական աղքատ ընտանիքում: Նա կարողացել է քոլեջ հաճախել միայն իր մարզական հմտությունների շնորհիվ: 1995 թվականին ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել միջնակարգ դպրոցում և նկատել է մի երեխայի, որը հաճախակի բացակայում էր դասերից և գողանում էր մյուս երեխաներից սնունդ: Ջիանգը պարզել է, որ տղային լքել են ծնողները և նրան վերցրել է իր մոտ:
Ավելի ուշ նա սկսել է խնամել այլ երեխաների՝ որբերի և ծնողների կողմից լքվածների: Ծայրը ծայրին հասցնելու համար նա պարտքով գումար է վերցրել և ազատ ժամանակ աշխատել կես դրույքով: Նա նաև խնդրել է մորը և քրոջը հոգ տանել իր երեխաների մասին, երբ ինքը չի կարողացել:
Իր անձնական փորձից ելնելով՝ Բայ Ջիանգը որոշել է, որ իր բոլոր երեխաները պետք է շատ ժամանակ հատկացնեն մարզվելուն: Ամեն առավոտ նա նրանց արթնացնում է ժամը 4:30-ին՝ վազքի համար: Բայ Ջիանգի բոլոր խնամակալ երեխաները ամեն օր վազում են 12 կմ:
Բայ Ջիանգի տանը մշտապես ապրում է մինչև 30 երեխա։ Նա ամուսնացել է 46 տարեկանում, և նրա առաջնեկը ծնվել է 2020 թվականին։ Կանանցից շատերը, որոնց հետ նա փորձել է հարաբերություններ հաստատել, լքել են նրան՝ մերժելով նրա բարեգործական նախաձեռնությունը։
Ջիանգի խնամատար երեխաներից մի քանիսը մեծանալով՝ դարձել են պրոֆեսիոնալ մարզիկներ, պետական ծառայողներ և ուսուցիչներ։ Նրա որդեգրած երեխաներից ավելի քան 100-ը ստացել են բարձրագույն կրթություն, իսկ 50-ը՝ բարձրագույն մարզական կոչում։ Նրա տանը պահվում են 1300 մեդալներ, որոնք նրա խնամատար երեխաները նվաճել են տարբեր մրցումներում 20 տարվա ընթացքում։






Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
1915:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
6813:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
6113:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7213:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9611:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
20410:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9209:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
9807:36