Կրեմլը հերքում է` «կորեական տարբերակ» չի քննարկվում

Ռուսական կողմը չի քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու «կորեական տարբերակ»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք երբեք չենք քննարկել սա։ Մենք քննարկել ենք երկարաժամկետ կարգավորման տարբեր տարբերակներ։ Եվ ամերիկացիները տեղյակ են մեր մոտեցումներից։ Կորեական հարցի ճշգրիտ պատճենը երբեք չի քննարկվել։ Ես նույնիսկ չեմ լսել դրա մասին», - Ուշակովի խոսքերն է մեջբերում RBC-ն։
«Կորեական տարբերակը» այն տարբերակն է, որը կհանգեցնի Ուկրաինայի երկու մասի բաժանմանը, ինչպես Կորեական թերակղզին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև։
Կորեական պատերազմը սկսվել է 1950 թվականին՝ Փհենյանի՝ հարավ ներխուժմամբ և շարունակվել է փոփոխական հաջողությամբ։ Երկու կողմերը զինադադար են կնքել 1953 թվականին, բայց խաղաղության համաձայնագիր չեն ստորագրել։ Երկու երկրների միջև 38-րդ զուգահեռականում անցնում է ապառազմականացված գոտի, և երկու երկրներն էլ չեն ճանաչում միմյանց գոյությունը։

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54