«Շրջանառվող դավադրության տեսությունները սխալ են». Ուկրաինայի փոխարտգործնախարար

Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ լրատվամիջոցներում շրջանառվող դավադրության տեսությունները՝ ընդգծելով, որ անանուն աղբյուրները չեն համապատասխանում իրականությանը, և որ ամերիկյան թիմն ուշադիր քննարկում է Կիևի դիրքորոշումը։
«Կարևոր է, որ ամերիկյան կողմը լիովին ներգրավված մնա խաղաղության գործընթացում և փորձի գտնել քայլեր, որոնք կարող են հանգեցնել պատերազմի արդար և կայուն ավարտի։ Անարդար և սխալ է բնութագրել ամերիկյան թիմի մոտեցումը, որը ժամանակ, ջանքեր և ռեսուրսներ է ներդնում խաղաղություն հաստատելու գործում։ Յուրաքանչյուր թիմ ուշադիր լսում է մյուսին։ Ուկրաինայի դիրքորոշումը շատ հստակ է։ Անանուն աղբյուրները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է դիվանագետը X-ում։
Նա նշել է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ մասնակցում է ամերիկյան կողմի հետ բանակցություններին։
«Ես կասեի, որ լրատվամիջոցներում շրջանառվող դավադրության տեսությունները սխալ են։ Ես դրականորեն տպավորված եմ մեր ամերիկացի գործընկերների կողմից Ուկրաինայի շահերի և դիրքորոշման ըմբռնման մակարդակով», - հայտարարել է Կիսլիցան։

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54