«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի ընթացքում մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում, մինչդեռ շփման գծում զորքերի ներկայությունը մնում է քննարկման փուլում։ Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսում։
Ուկրաինայի նախագահին հարցրել են շփման գծում ՆԱՏՕ-ի կամ Եվրոպայի ռազմական ներկայության հնարավորության մասին։ Ի պատասխան Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ներկայում անվտանգության երաշխիքները քննարկում է իր դաշնակիցների հետ։
«Իմ ուղերձը. մարտադաշտում ցանկացած քայլից առաջ և՛ զինվորականները, և՛ քաղաքացիական բնակչությունը պետք է հստակ հասկանան, թե ինչ են լինելու անվտանգության երաշխիքները։ Սա շատ կարևոր է»,- հավելել է նա։
Զելենսկին նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի համարժեքը «ընկալում է»՝ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիք, և աշխատանքներ են տարվում դրա հստակ ձևակերպման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ արդեն առաջընթաց է գրանցվել։
Պետության ղեկավարը պարզաբանել է, որ տեսել է զինվորականների կողմից պատրաստված մանրամասները և նշել, որ ներկայում ամեն ինչ շատ լավ տեսք ունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հրադադարի ընթացքում մոնիթորինգին. ով է այն իրականացնում, ինչ ձևաչափով և ինչ պատժամիջոցներ են կիրառվում խախտողների նկատմամբ, բացատրել է նախագահը։
«Հրադադարի ընթացքում շփման գծում գտնվող անձինք, ռազմական զորամիավորումները, տեխնոլոգիական մոնիթորինգը, թե՞ այս տարրերի համադրությունը, ներկայում որոշվում է ռազմական մասնագետների կողմից։ Ես կարծում եմ, որ նրանց պետք է հնարավորություն տրվի մասնագիտորեն կատարելագործելու այդ առաջարկները և ներկայացնելու լուծում», - հավելել է Զելենսկին։

«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
5003:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
109Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
107Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
123Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
142Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
127Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
154Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
117Երեկ, 15:06