Իրանցի հաքերները «կոտրել են» Իսրայելի նախկին վարչապետի հեռախոսը

Իրանական Handala հաքերային խումբը հայտարարել է, որ «կոտրել է» Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննետի բջջային հեռախոսը:
Ըստ խմբի՝ նրանք կարողացել են մուտք գործել Իսրայելի նախկին վարչապետին պատկանող iPhone 13-ին։ Հրապարակված հայտարարության մեջ հաքերները նշել են, որ Իսրայելը ներկայացել է՝ որպես քիբերանվտանգության մոդել, սակայն պնդում են, որ սարքի անվտանգությունը խոցելի է։
«Դուք հպարտանում էիք աշխարհի համար քիբերանվտանգության մոդել լինելով։ Սակայն ձեր iPhone 13-ը հայտնվեց մեր ձեռքում», - ասվում է խմբի հայտարարության մեջ։
Նաֆթալի Բեննետի գրասենյակն արձագանքել է հաղորդագրություններիը՝ նշելով, որ միջադեպը գտնվում է համապատասխան անվտանգության և քիբերանվտանգության ծառայությունների պատասխանատվության ներքո։ Նրանք նաև նշել են, որ վիճելի բջջային սարքը ներկայում չի օգտագործվում։

«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան
1815:24
Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից կտավներ են գողացել
7915:07
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
6213:24
«Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ». Ավետ Բաբայան (տեսանյութ)
7412:36
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ բերանը բացել, շատ խիստ կպատժվեք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7412:00
«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8111:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
7911:06
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
7010:42