«Եթե Ռուսաստանը գրավի Ուկրաինան, դա լուրջ հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ի համար». Մարկ Ռյութե

Եվրոպայի անվտանգությունն անմիջականորեն կախված է ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի ավելացումից և Ուկրաինայի ռազմական ներուժի պահպանումից, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է կատարել երկու հիմնական պայման՝ պաշտպանական ներդրումների և ռազմական արտադրության ավելացում, ինչպես նաև Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում համապարփակ աջակցության շարունակություն։ Ռյութեն նշել է, որ Ուկրաինայի ողջ տարածքի հնարավոր ռուսական բռնագրավումն ավելի լուրջ հետևանքներ կունենա դաշինքի համար և կպահանջի զգալիորեն ավելի մեծ ծախսեր։
«Մենք կապահովենք, որ հետագայում էլ Սուրբ Ծնունդը մնա անվտանգ։ Բայց դրա համար մենք պետք է ավելացնենք ռազմական ծախսերը և ապահովենք, որ Ուկրաինան մնա հնարավորինս ուժեղ։ Եթե Ռուսաստանը վերահսկողություն հաստատի ամբողջ Ուկրաինայի նկատմամբ, դա լուրջ հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ի համար, և մենք ստիպված կլինենք զգալիորեն ավելի շատ ծախսել»,- ասել է գլխավոր քարտուղարը։

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
70Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
74Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
90Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
96Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
71Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
89Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
104Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
107Երեկ, 19:06