Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ից տարեկան կարտաքսի 1 միլիոն ներգաղթյալի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2026 թվականին անօրինական ներգաղթի դեմ պայքարի միջոցառումներն զգալիորեն ուժեղացնելու ծրագրերի մասին, հաղորդում է Reuters-ը։
Հրապարակման համաձայն՝ Թրամփի վարչակազմը մտադիր է զգալիորեն ընդլայնել ներգաղթի աշխատավայրերում ռեյդերը, ավելացնել ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) և սահմանապահ պարեկության գործակալների թիվը և բացել նոր կալանավայրեր։
Նշվում է, որ մինչև 2029 թվականը նախատեսված 170 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն կտա ընդլայնելու արտաքսումները և ուժեղացնելու անօրինական ներգաղթի դեմ պայքարի վերահսկողությունը։
Հանրապետական ռազմավար Մայք Մադրիդի խոսքով՝ սա ավելի ու ավելի հաճախ դիտվում է ոչ միայն՝ որպես ներգաղթի քաղաքականություն, այլև որպես իրավունքների և պատշաճ գործընթացի, ինչպես նաև որոշակի տարածքների ռազմականացման հարց։
Թրամփը նաև ընդլայնել է արտաքսման ենթակա անձանց ցանկը՝ ներառելով Հայիթիի, Վենեսուելայի և Աֆղանստանի քաղաքացիներին։ Վարչակազմի հայտարարած նպատակն է՝ տարեկան արտաքսել մոտ 1 միլիոն մարդու. գործակալության տվյալներով՝ մինչև 2025 թվականի վերջը երկրից արտաքսվել է մոտ 622,000 միգրանտ։
Ավելին, իշխանությունները նախատեսում են ուժեղացնել միջոցառումները ոչ միայն անօրինական ներգաղթյալների, այլև նրանց վարձող գործատուների դեմ։
«Third Way» վերլուծական կենտրոնի սոցիալական քաղաքականության տնօրեն Սառա Փիրսը նշել է, որ ամերիկյան բիզնեսները, ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում խուսափել են Թրամփի ներգաղթային քաղաքականությանը բացահայտորեն հակադրվելուց, սակայն դա կարող է փոխվել, եթե կառավարությունը կենտրոնանա գործատուների վրա։

«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
5813:24
«Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ». Ավետ Բաբայան (տեսանյութ)
6912:36
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ բերանը բացել, շատ խիստ կպատժվեք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7012:00
«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8011:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
7811:06
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
6810:42
Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է
7409:18
«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան
8909:12