Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանը զգուշացրել է Իրանին

Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Մայք Հաքաբին հայտարարել է, որ Իրանը դասեր չի քաղել ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից, քանի որ Թեհրանը, հավանաբար, փորձում է վերակառուցել Ֆորդոյի օբյեկտը։
«Ես չեմ կարծում, որ Իրանը երբևէ լուրջ է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մինչև այն գիշերը, երբ B-2 ռմբակոծիչները հարձակվեցին Ֆորդոյի վրա»,- մեջբերում է նրա խոսքերը The Times of Israel-ն Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում կայացած կոնֆերանսում։
«Հուսով եմ, որ նրանք հասկացել են ուղերձը, բայց ակնհայտորեն նրանք լիովին չեն յուրացրել այն, քանի որ թվում է, թե նրանք փորձում են վերակառուցել օբյեկտը և գտնել նոր եղանակ՝ այն ավելի խորը փորելու և ավելի լավ պաշտպանելու համար»,- շարունակել է նա։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է Իսրայելին կանաչ լույս տալ Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու համար, Հաքաբին պատասխանել է. «Ես կարող եմ միայն մատնանշել այն, ինչ Թրամփը բազմիցս և հետևողականորեն ասել է. Իրանը երբեք չի հարստացնի ուրան կամ ձեռք չի բերի միջուկային զենք»։
Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ մտադիր է հայտարարել Իրանի դեմ նոր գործողության անհրաժեշտության մասին՝ պայմանավորված նրա հրթիռային հզորությունների աճով։
Ավելին, NBC-ի աղբյուրները նշել են, որ Իսրայելը մտահոգված է Իրանի կողմից միջուկային օբյեկտների վերականգնմամբ՝ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի կողմից իրականացված ռմբակոծություններից հետո։
Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ, որի հայտարարված նպատակն էր ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագիրը։ Իրանը հակադարձեց՝ հարվածներ հասցնելով Իսրայելին։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածեց Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի։ Հետագայում նախագահ Թրամփը հայտարարեց հրադադարի մասին, որին Իրանն ու Իսրայելը համաձայնեցին։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
5622:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
7420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
24015:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
11013:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10313:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
11111:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
27210:07