Մոսկվայի դատարանը պահանջում է Կասպարովի ձերբակալությունը

Քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հեռակա ձերբակալությունը: Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը դեկտեմբերի 22-ին գրանցել է նախնական կալանքի միջնորդություն:
Կասպարովին հեռակա մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչության հրապարակային կոչեր, ահաբեկչության հրապարակային արդարացում կամ դրա քարոզչություն, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների, էլեկտրոնային կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերի օգտագործմամբ): Այս հոդվածով առավելագույն պատիժը յոթ տարվա ազատազրկում է:
Քննիչները նախկինում չեն հայտարարել Կասպարովի դեմ քրեական գործ հարուցելու մասին:
Գարի Կասպարովը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնն է: 2005 թվականին նա հայտարարել է շախմատից հեռանալու մասին: 2012 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ: Հաջորդ տարի Կասպարովը հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին:

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54