Գրետա Թունբերգը ձերբակալվել է «Հակաահաբեկչական օրենքը» խախտելու համար

Ինչպես հայտնել ենք, բրիտանական ոստիկանությունը Լոնդոնում պաղեստինամետ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգին:
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ Թունբերգը նստած է փողոցում՝ ձեռքին պաստառ, որով աջակցություն է հայտնում «Պաղեստինյան գործողություն» կազմակերպությանը, որը Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ճանաչվել է՝ որպես ահաբեկչական կազմակերպություն, և որը կապված է բանտարկյալների հետ։
Մետրոպոլիտենի ոստիկանության մամուլի ծառայությունը հաստատել է 22-ամյա կնոջ ձերբակալությունը։ «Նա ձերբակալվել է արգելված կազմակերպությանը (այս դեպքում՝ «Պաղեստինյան գործողություն») աջակցելու առարկա (այս դեպքում՝ պաստառ) ցուցադրելու համար՝ խախտելով 2000 թվականի «Ահաբեկչության մասին» օրենքի 13-րդ հոդվածը»,- ասվում է հայտարարության մեջ։
Մետրոպոլիտենի ոստիկանության տվյալներով՝ Պաղեստինի աջակցության բողոքի ակցիան սկսվել է դեկտեմբերի 23-ի առավոտյան։ Ժամը 7:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 11:00) ակտիվիստները ներկ են նետել Ֆենչըրչ փողոցի շենքի վրա։ Իրավապահ մարմինները ձերբակալել են 24-ամյա մի տղամարդու և 38-ամյա մի կնոջ՝ «գույքը վնասելու կասկածանքով»։

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
70Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
74Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
90Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
96Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
71Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
89Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
104Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
107Երեկ, 19:06