Սիրիայի կառավարական ուժերը և «Սիրիայի դեմոկրատական ուժերը» համաձայնության են եկել

Սիրիայի կառավարական ուժերը և այսպես կոչված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) համաձայնության են եկել Հալեպում հրադադարի շուրջ՝ նախորդ օրը բանակային ստորաբաժանումների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումներից հետո, հաղորդում է The National-ը։
ՍԱՆԱ-ն, հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը, հաղորդել է, որ Սիրիայի զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը հրամայել է դադարեցնել SDF-ի վրա հարձակումները։ Քուրդ զինյալները, իրենց հերթին, հայտարարել են, որ իրենք նույնպես հրամայել են դադարեցնել Սիրիայի կառավարական ուժերի դեմ պատասխան կրակը՝ որպես լարվածության թուլացման միջոցառումների մաս։
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ բնակելի թաղամասերի հրետակոծության հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ, իսկ մի քանիսը՝ վիրավորվել։ SDF-ը հայտնել է կառավարության հարվածների հետևանքով առնվազն հինգ զոհի մասին։
Իրավիճակի սրումը տեղի է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Դամասկոս այցելությունից մի քանի ժամ անց։ Նա հայտարարել է, որ քրդական խմբավորումները մտադիր չեն իրականացնել Սիրիայի կառավարական կառույցներին ինտեգրվելու մասին համաձայնագիրը։
Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շիբանին նաև նշել է, որ քրդական խմբավորումների ինտեգրման հետաձգումը կարող է վնասել նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքներին և դանդաղեցնել երկրի վերականգնումը։

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
61Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
63Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
83Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
89Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
68Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
87Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
102Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
105Երեկ, 19:06