«Եվրոպան ընտրեց պատերազմի ուղին, այդ թվում՝ ամերիկյան ճնշման ներքո». Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Magyar Nemzet»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2022 թվականի փետրվարին Եվրոպան «կարող էր կանխել» Ուկրաինայում պատերազմը, բայց փոխարենն «ընտրեց պատերազմի ուղին»։
«2022 թվականի փետրվարին Եվրոպան կարող էր որոշել խաղաղության առաքելություն ուղարկել Մոսկվա և Կիև, այլ ոչ թե այս հակամարտությունը հայտարարել սեփական պատերազմ։ Եթե դա տեղի ունենար, մենք այսօր չէինք ապրի պատերազմի ստվերի տակ։ Դրա փոխարեն Եվրոպան ընտրեց պատերազմի ուղին, այդ թվում՝ ամերիկյան ճնշման ներքո», - ասել է Հունգարիայի վարչապետը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջամտությունը «որոշեց բանավեճի արդյունքը պատերազմի կողմնակիցների օգտին»։
«Այսօր նոր նախագահը խաղաղություն է ցանկանում։ Սա մտահոգիչ նշան է։ Եվրոպան չպետք է իր ռազմավարական որոշումները հիմնի ամերիկյան ներքին քաղաքական ցիկլերի վրա։ Ամերիկյան հարաբերությունները կարևոր են, բայց եվրոպական գործերում մենք պետք է ելնենք միայն եվրոպական շահերից», - ասել է նա։
Հունգարիայի վարչապետը նաև կարծում է, որ Եվրոմիությունն այժմ «քայքայման վիճակում է»։
«Ընթանում է քայքայման գործընթաց, որը համընկնում է Բրյուսելի բյուրոկրատիայի կայսերական նկրտումների ամրապնդման հետ։ Ահա թե ինչպես է քայքայվում միությունը. որոշումները կայացվում են Բրյուսելում, բայց դրանք չեն իրականացվում։ Սկզբում մեկ երկիր չի կարողանում դրանք իրականացնել, ապա երկուսը, ապա երեքը։ Կենտրոնացված իշխանությունն ամրապնդելու մտադրությանը չնայած՝ որոշում կայացնողները անընդհատ ստիպված են լինում նահանջել»,- հայտարարել է Օրբանը։

«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
5813:24
«Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ». Ավետ Բաբայան (տեսանյութ)
6912:36
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ բերանը բացել, շատ խիստ կպատժվեք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7012:00
«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8011:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
7811:06
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
6810:42
Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է
7409:18
«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան
8909:12