Ամերիկյան հիմնադրամը գնել է Ավստրալիայի ամենահայտնի զբոսաշրջային կղզիներից մեկը

Ավստրալիայի ամենահայտնի զբոսաշրջային կղզիներից մեկը՝ Համիլթոն կղզին, ձեռք է բերվել Blackstone խոշոր ամերիկյան ներդրումային հիմնադրամի կողմից։ The Guardian-ի տվյալներով՝ վերլուծաբաններն ու լրատվամիջոցները գործարքի արժեքը գնահատում են մոտավորապես 1,2 միլիարդ դոլար։ Կղզին գտնվում է Ուիթսանդեյի կղզիներում՝ Քվինսլենդի ափից 12 կիլոմետր հեռավորության վրա և Մեծ Արգելախութի մի մասն է։ Այն զբաղեցնում է մոտավորապես 1130 հեկտար տարածք։
Համիլթոն կղզին հայտնի է որպես էլիտար հանգստավայր. այնտեղ կան հինգ շքեղ հյուրանոցներ, ավելի քան 20 ռեստորաններ և բարեր, խանութներ, գոլֆի դաշտ, նավահանգիստ և նույնիսկ օդանավակայան։ Կղզու բնակչությունը կազմում է մոտավորապես 2000 մարդ, որոնց մեծ մասը աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Կղզու պատմությունը՝ որպես զբոսաշրջային վայր, սկսվել է 1975 թվականից, երբ ձեռնարկատեր Քեյթ Ուիլյամսը այն գնել է անասնապահության համար և աստիճանաբար այն վերածել հանգստավայրի։ Կղզին հետագայում ձեռք է բերել գինու բիզնեսի սեփականատեր Օութլի ընտանիքը, որը զգալիորեն զարգացրել է դրա ենթակառուցվածքները։ Blackstone-ը աշխարհի խոշորագույն ներդրումային ֆոնդերից մեկն է, որը հայտնի է ամբողջ աշխարհում անշարժ գույքի և հանգստավայրերի ձեռքբերմամբ։ Հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը նախատեսում է զարգացնել կղզու զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ պահպանելով աշխատատեղերը և հայտնի հանգստավայրերը։
Մասնագետները նշում են, որ գործարքը կարող է ազդել Ավստրալիայի շքեղ անշարժ գույքի և զբոսաշրջության շուկայի վրա՝ բարձրացնելով նմանատիպ անշարժ գույքի արժեքը և ներգրավելով միջազգային ներդրումներ տարածաշրջան։

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54