«Հայաստանի ընտրություններին ԵՄ օգնությունը շատ վատ ավարտ կունենա». Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոմիության կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը, որը խոստացվել է առաջիկա ընտրությունների կապակցությամբ, շատ վատ կավարտվի։
«Եթե խնդրվի (եվրոպական դիվանագիտության ղեկավար-խմբ.) Կայա Կալասին օգնություն տրամադրել՝ ինչպես Մոլդովային, ամեն ինչ շատ վատ կավարտվի։ Իրականում, ցավոք, Մոլդովայում տեղի է ունենում հենց դա, երբ մարդիկ միմյանց դեմ են լարվում», - նշել է Զախարովան։
Արտգործնախարարության խոսնակը նաև առաջարկել է համեմատել Կալասին տրամադրված օգնության չափը այն ամենի հետ, ինչ Ռուսաստանն արդեն արել է Հայաստանի համար։ Զախարովայի խոսքով՝ սա կօգնի հասկանալ, թե արդյոք հայերը պետք է լսեն եվրոպական դիվանագիտության ղեկավարին, որը «հրահրում է ռուսաֆոբներին» սադրանքներ իրականացնել։
Ավելի վաղ Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 15 միլիոն եվրո՝ Ռուսաստանին հակազդելու համար։ Նա ասել է, որ միջոցները կօգտագործվեն «Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու» և «արտաքին միջամտության դեմ պայքարելու» համար՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
61Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
63Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
83Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
89Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
68Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
87Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
102Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
105Երեկ, 19:06