Թեհրանում զանգվածային բողոքի ցույցեր են ռիալի կտրուկ անկման պատճառով

Իրանի մայրաքաղաք Թեհրանում բողոքի ցույցերն արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են ազգային արժույթի կտրուկ թուլացման և գների աճի պատճառով։ Ցուցարարների մեծ մասը մանրածախ առևտրի ոլորտից է։ Իրանի լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքի մի քանի շրջաններում, այդ թվում՝ շուկաներում և առևտրի փողոցներում, խանութները ժամանակավորապես փակվել են։
Դժգոհությունը բխում է ռիալի զգալի անկումից ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Դեկտեմբերի 28-ի դրությամբ փոխարժեքը հասել է մոտավորապես 1,445,000 ռիալի մեկ դոլարի դիմաց։ Արժույթի տատանումների պայմաններում գնաճը մնում է բարձր. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարեսկզբից այն գերազանցել է 50%-ը, մինչդեռ սննդամթերքի գները զգալիորեն աճել են։
Իշխանությունները հայտարարել են արժույթի շուկան կայունացնելու միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին և զգուշացնում են սպեկուլյատիվ գործունեության համար իրավական պատասխանատվության մասին։ Միևնույն ժամանակ, պետական լրատվամիջոցները ընդգծում են, որ տնտեսական դժվարությունները սրվում են արտաքին գործոնների և պատժամիջոցների ճնշման պատճառով։
Ավելի վաղ կառավարությունը խորհրդարանին էր ներկայացրել նոր տարվա բյուջեի նախագիծ, որը նախատեսում է հարկային եկամուտների ավելացում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստովանեց, որ պետության կարողությունը՝ փոխհատուցելու բնակչության համար գների աճը, մնում է սահմանափակ։ Փեզեշքիանը մեղադրեց երկրի քաղաքական վերնախավին ժողովրդի տնտեսական խնդիրները լուծելու համար անբավարար ջանքեր գործադրելու մեջ։

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
61Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
63Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
83Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
89Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
68Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
87Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
102Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
105Երեկ, 19:06