«ԱՄՆ-ն առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել զորքեր ուղարկել Ուկրաինա». Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ հրապարակավ հայտնել է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը՝ խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքումից հետո։
Նրա խոսքով՝ հայտարարությունը հնչել է եվրոպական հիմնական երկրների ղեկավարների, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի, եվրոպական հաստատությունների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ բարձր մակարդակի բանակցություններից հետո։ Տուսկը նշել է, որ խաղաղության հեռանկարը «շատ մոտ է» և կարող է իրականանալ առաջիկա շաբաթներին, այլ ոչ թե ամիսներին կամ տարիներին։
Լեհաստանի վարչապետը՝ որպես այս լավատեսության հիմք, նշել է Վաշինգթոնից ստացված առաջին հստակ ազդանշանները։ Սա վերաբերում է Միացյալ Նահանգների պատրաստակամությանը՝ մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխավորմանը, այդ թվում՝ ամերիկյան զորքերի հնարավոր ներկայությանը, օրինակ, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սահմանին կամ շփման գծում, խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո։
Տուսկը ընդգծել է, որ սա առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգներն արտահայտում է իր զորքերն Ուկրաինայում տեղակայելու հնարավորության մասին՝ որպես անվտանգության երաշխիքների համակարգի մաս։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
5622:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
7420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
24015:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
11013:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10313:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
11111:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
27210:07