«Նոր քայլ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում». Սերդար Քըլըչ
![]() 347 Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ., 20:36 Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ. «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել դյուրացնելու վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների համար։ Երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի կրողները 2026 թվականի հունվարի 1-ից կարող են անվճար ստանալ էլեկտրոնային վիզա (e-visa)»։ Նշվել է նաև, որ այս առիթով Թուրքիան և Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում են առանց նախապայմանների և լիակատար կարգավորման նպատակով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու իրենց հանձնառությունը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության հրապարակմամբ և նշել․ «Նոր քայլ՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Թող հաջողությամբ իրագործվի»։ |

«Զանգեզուրի միջանցքը կամրապնդի Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը»․ Ֆուաթ Օքթայ
2415:58
«Թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելն ամո՛թ է»․ Մանե Թանդիլյան
5315:30
«Սա կոչվում է «քաղաքական ինքնապահպանման նպաստ»»․ Վլադիմիր Մարտիրոսյան
4815:24
«Ամեն ինչ անում են, որ մնամ բանտում, կտրված լինեմ ՀՀ-ից». Վարդան Ղուկասյան
8714:24
«Ո՞րն է չարյաց փոքրագույնը»․ Թաթուլ Հակոբյան
11113:18
«Ձգտելու եմ խաղաղության ամենուր, որտեղ հնարավոր է»․ Թրամփ (տեսանյութ)
17010:45
«Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ»․ Թրամփ (տեսանյութ)
25009:48
Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է. «Հրապարակ»
15009:06
