Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Որոշել են սիրաշահել մարդկանց»․ Մեսրոպ Եսայան

«Որոշել են սիրաշահել մարդկանց»․ Մեսրոպ Եսայան
71
Այսօր, 15:06

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը գրում է․ «Կենսաթոշակների բարձրացման մասին.
Մի որոշ ժամանակ առաջ իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ դեմքի բավականին վախեցած արտահայտությամբ սկսեցին խոսել այն մասին, թե ընդդիմությունը պատրաստվում է «Գյումրի 2» անել և այլն։
Հետո հանկարծ այսօր հայտարարում են, որ ընտրություններից երկու ամիս առաջ կենսաթոշակը բարձրացնելու են։
Սա նշանակում է՝ իշխանությունները պատվիրել են սոցիոլոգիական հարցումներ և տեսել են, որ ընդդիմադիր չորս բևեռները միասին ավելի շատ քվե ունեն, քան իրենք, և որոշել են կենսաթոշակ բարձրացնելով՝ սիրաշահել մարդկանց։
Վստահ եմ, որ մեր ժողովուրդը լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, և այդ փաստը ոչ մի կերպ չի ազդելու նրանց քվեարկության վրա»։

Աղբյուրը`   Մեսրոպ Եսայան