Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -5 °C

«Նիկոլ Փաշինյանի ու թավշուկների «պանծալի» արդյունքները 2025 թվականին»․ Հայկ Դեմոյան

«Նիկոլ Փաշինյանի ու թավշուկների «պանծալի» արդյունքները 2025 թվականին»․ Հայկ Դեմոյան
150
Այսօր, 20:42

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի ու թավշուկների «պանծալի» արդյունքները 2025 թվականին
ՀՈՒՆՎԱՐ – Պաշտոնական մակարդակով Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող հայտարարություն է արվում Նիկոլ Փաշինյանի շուրթերով, որը հարուցում է նաև միջազգային կազմակերպությունների հակազդեցությանը:
ՓԵՏՐՎԱՐ – Գաղտնի բանակցություններ են վարում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ուղղությամբ
ՄԱՐՏ – Առանց հաստատված նախագծի, սկսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վայրագ քանդումը՝ հիմնավերանորոգման անվան տակ: Հիշեցնեմ, որ հուշարձանն ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ տեղի ունեցածը քրեորեն պատժելի արարք է: ՀՀ դատաիրավական համակարգը լռում է:
ՍԵՊՏԵՄԲԵՐ – Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ համաձայնության է եկել Իլհամ Ալիևի հետ արցախահայության բռնագաղթ կազմակերպելու գործում: Էթնիկ զտումներին ու ցեղասպանական գործողություններին մասնակցելու ինքնախոստովանանքի դրվագով ոչ մի քրեական գործ ու դատական սանկցիա չի տրվել առայժմ:
ՍԵՊՏԵՄԲԵՐ – Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարարը լծվում են խոտան ու հակագիտական բովանդակությամբ պատմության առարկայի հերթական դասագիրքը աշակերտներին պարտադրելու ամոթալի գործին: Արվում են դարակազմիկ ու խայտառակ հայտարարություններ հայ ժողովրդի անցյալի շուրջ: Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի անձնակազմը լռում է: Այս կրկնահանցագործության դրվագներով ոչ մի հետաքննություն չի տարվել հակակոռուպցիոն մարմինների ու քննչական կոմիտեի կողմից:
ՀՈԿՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐ Բռնություն կիրառելով ու ուժի ցուցադրմամբ ձերբակալվում են հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
ՀՈԿՏԵՄԲԵՐ – Բացահայտվում է մանկավարժական համալսարանում կոռուպցիոն մի քանի սխեմաներով հանցավոր գործունեություն ծավալելու դրվագներ: Ըստ ամենայնի, այդ սխեմաների մասին քաջատեղյակ է եղել նաև Մանկավարժական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վերջինս տակավին չի հարցաքննվել կամ կալանվել այս գործով:
ՆՈՅԵՄԲԵՐ – սկսվում է Հայ առաքելական եկեղեցին ինքնաշեն պատարագների միջոցով պառակտելու և եկեղեցական համալիրները պղծելու հաջորդական գործողությունններ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԻԶԲ – պաշտոնապես լուծարվում է Մինսկի խումբը, ՔՊ-ականների մասնակցությամբ փաստացի լեգիտիմացնելով արցախահայության դեմ իրականացված ցեղասպանությունը:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7 – 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը պղծվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շինծու պատարագ անցկացնելու պատրվակով Գյումրի ներխուժած հրոսակախմբի կողմից: Հիշատակի օրը պղծողների ու Յոթ Վերք եկեղեցի ներխուժողների մեջ էին նաև գյումերցիներ Նազելի Բաղդասարյանն ու քպ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:
ԴԵԿՏԵՄԲԵՐ – Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Իլհամ Ալիևին Հայաստան ցորեն ու բենզին ներկրելու համար: Հիշեցնեմ, որ 1918-1923 թթ. շնորհակալության փոխարեն հայ ժողովրդի զավակները ցեղասպանություն իրագործող Էնվերին, Թալեաթին, Ջեմալին ու մյուս ոճրագործներին ուրիշ կերպ հատուցեցին ու երբեք շնորհակալություն չհայտնեցին:
Այսպիսով ՔՊ-ականների անձնական գործերում ունենք հետևյալ արձանագրումները
• Եռաբլուրի պղծում
• Ծիծեռնակաբերդի պղծում
• Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրների ու եկեղեցիների պղծում
• Երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա պղծում
• Հայ ժողովրդի արժանապատվության շարունակական ստորացում ու նսեմացում
Եթե որևէ ստորություն ու հանցագործություն մոռացել եմ թվարկել, կարող եք ավելացնել այս նախընտրական ցանկին...»։

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան