Կայա Կալասը մեղադրել է Ռուսաստանին Բալթիկ ծովում մալուխները վնասելու մեջ

Եվրոմիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը կրկին մեղադրել է Ռուսաստանին Բալթիկ ծովում մալուխների վնասման միջադեպերին մասնակցելու համար։
«Եվրոպայի կարևորագույն ենթակառուցվածքները շարունակում են մնալ դիվերսիայի բարձր ռիսկի տակ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Կալասը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Բալթիկ ծովում Ռուսաստանի կողմից միջադեպերի «հստակ միտում» է նկատվել։
Ֆինլանդիայի իրավապահ մարմինները չորեքշաբթի օրը կալանավորել են նավ, որը, ենթադրաբար վնասել է Հելսինկիի և Տալինի միջև անցնող Elisa ստորջրյա մալուխը։ Helsingin Sanomat թերթի տվյալներով՝ խոսքը Fitburg նավի մասին է, որը նավարկում էր Սենթ Վինսենթի և Գրենադինների դրոշի ներքո և Ռուսաստանից ուղևորվում էր Իսրայել։
Իշխանությունները հետաքննում են միջադեպը՝ որպես լուրջ վնաս և հաղորդակցության խաթարում։ Helsingin Sanomat-ի տվյալներով՝ վնասվել է երկու մալուխ, որոնցից մեկը պատկանում է շվեդական Arelion ընկերությանը։ Ռուսաստանի նախագահի օգնական և Ծովային խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը նախկինում նշել էր, որ ստորջրյա մալուխների և ռուսական նավերի հետ կապված մի շարք տարօրինակ միջադեպեր ենթադրում են, որ Արևմուտքը լրջորեն որոշել է բարձրացնել լարվածությունը՝ Բալթիկ ծովը վերածելով չհայտարարված հիբրիդային պատերազմի ասպարեզի։
Նման միջադեպերին Մոսկվայի ներգրավվածության մասին պնդումները նպատակ ունեն խոչընդոտել ռուսական նավթի արտահանումը, նշել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն օգտվել է իրավիճակից՝ Բալթիկ ծովում իր ռազմական ներկայությունը մեծացնելու համար։

Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
2017:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
4816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
6416:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6016:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7016:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8015:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8015:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
8315:24