«Խաղաղությունը հաճախ փոխզիջում է». Ֆինլանդիան կոչ է անում Ուկրաինային հաշտվել անարդարության հետ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, հավանաբար, լիովին արդար չի լինի, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, և որ Մոսկվայի գործողությունները անօրինական և «անբարոյական» են։ Ստաբը նաև վստահություն է հայտնել, որ միջազգային դիվանագիտական ջանքերի շնորհիվ «մենք այժմ ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ»։ Այնուամենայնիվ, նա կասկած է հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության։
«Խաղաղությունը հաճախ փոխզիջում է։ Մենք պետք է պատրաստ լինենք հաշտվել այն բանի հետ, որ հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ մասեր կարող են չհամապատասխանել մեր արդարության զգացողությանը», - ասել է Ստաբը։
Նա խոստացել է անել «հնարավոր ամեն ինչ»՝ Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար և ընդգծել է, որ Ուկրաինան ազատ և ժողովրդավարական Եվրոպայի մաս է կազմում։
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Մենք կշարունակենք լուծումներ փնտրել։ Մեր դաշնակիցների հետ միասին մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը երբեք այլևս չհարձակվի իր հարևաններից որևէ մեկի վրա», - ասել է Ֆինլանդիայի նախագահը, հավելելով, որ իր երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ ընդմիշտ փոխվել են։

«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
5013:24
«Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ». Ավետ Բաբայան (տեսանյութ)
6012:36
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ բերանը բացել, շատ խիստ կպատժվեք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6312:00
«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7311:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
7511:06
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
6510:42
Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է
7209:18
«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան
8709:12