Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Անելու ենք հնարավորն ու անհնարը՝ քո և մեր մյուս հայրենակիցների վերադարձի համար»․ Մեսրոպ Առաքելյան

«Անելու ենք հնարավորն ու անհնարը՝ քո և մեր մյուս հայրենակիցների վերադարձի համար»․ Մեսրոպ Առաքելյան
119
Այսօր, 16:48

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուբեն, արդեն երրորդ Նոր տարին է, որ չենք կարողանում խոսել։
Խոսել անցած տարվա, արած-չարածների, նոր տարվա նպատակների ու անելիքների մասին։
Վստահ ենք՝ շարունակում ես ապրել հզոր ու բարեկեցիկ հայրենիքի երազանքով, որն իրականություն դարձնելու համար երբեք ոչինչ չես խնայել ու չես խնայում նաև այսօր։
Նույնիսկ Բաքվում, այնպիսի պայմաններում, երբ շատերը կհանձնվեին, դու շարունակում ես պայքարել։
Դա քո տեսակի բացառիկությունն է՝ չկոտրվող, արժանապատիվ, պայքարող։
Քո ուժը հեռվից էլ մեզ ուժ է տալիս։
2026-ին անելու ենք հնարավորն ու անհնարը՝ քո և մեր մյուս հայրենակիցների վերադարձի համար։
Վերադարձ, որը կվերականգնի մեր ազգի արժանապատվությունը և կդառնա մեր հայրենիքի համար նոր ճանապարհի սկիզբ։
Այլ ճանապարհ չունենք։
Շնորհավոր Նոր Տարի»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան