Շաբաթ, 03 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -8 °C

«Մոլլաների իշխանության անկումից հետո Իրանը դառնալու է Սիրիայի պես». Արա Արայան

«Մոլլաների իշխանության անկումից հետո Իրանը դառնալու է Սիրիայի պես». Արա Արայան
111
Այսօր, 03:06

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օդում կախված «խաղաղություն»։
Իրանում զանգվածային ընդվզումներ են։ ԱՄՆ-ում, հրեական աջակցության տակ գտնվող, շահաժառանգ Փեհլեվիի հեղինակությունն աճում է։
Ենթադրենք, Իրանի իշխող ռեժիմը տապալվում է, դա շատ հավանական է։
Մոլլաների իշխանության անկումից հետո, Իրանը դառնալու է Սիրիայի պես, ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից կառավարվող երկիր և Միջին Ասիայի ու ողջ հարակից տարածաշրջանի կապող օղակ, այդպես չէ՞։
Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, որևէ հաղորդակցության խնդիր, ընդհանրապես չի լինելու։
Նման պարագայում, ինչի՞ է նմանվելու TRIP կոչվող աֆյորան։ Թե շատ գինովցաց չեք, բացեք քարտեզը։
TRIP ը Ալիևը գնել է, որպես Նախիջևանի հետ կապող ուղիղ միջանցք, դա պարզից էլ պարզ է։ TRIP կոչվող աֆյորայի միջոցով, Միջին Ասիայից դեպի Թուրքիա, նույնիսկ մեկ Գազել ապրանք չի տեղափոխվելու, չկա նման անհրաժեշտություն և նպատակ, դա աբսուրդ է, մանկական հեքիաթ...
Սալյուտը խփիմ, դռոնը ֆռռցրիմ, սրտիկն ու խաղաղությունը օդում ճպցրիմ...
Ամեն ինչ օդում...»։

Աղբյուրը`   Արա Արայան