«Գործ ունենք հերթական ձեռնածության հետ». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում արմատավորվել է անհասկանալի, օտարազգի բառերով հանրությանը մոլորեցնելու սովորույթը:
Ըստ Փաշինյան Նիկոլի հերթական գրառման, «Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է՝ 90,27 ինդեքսով»:
Առաջին հայացքից թվում է, որ Փաշինյան Նիկոլի գլխավորած Հայաստանը անհավանական ռեկորդներ է գրանցում, սակայն ...
Ի՞նչ է նշանակում World Travel Index:
Նախ՝ այդ անվանումը օգտագործվում է ոչ որպես որոշակի կազմակերպության պաշտոնական անուն, այլ որպես ընդհանրական անվանում բազմաթիվ միջազգային զբոսաշրջային ինդեքսների և վարկանիշների համար։ Իսկ դրանք իրոք շատ են՝ Travel & Tourism Development Index, World Economic Forum, Global Muslim Travel Index, BestDestination, TOP25Hotels, TOP25Rest, HolidayClicks, Travel Index Group, WTTC/UNWT, Euromonitor, Mastercard, Airbnb: Նմանօրինակ կազմակերպությունների շարքը կարելի է անվերջ շարունակել: Հետաքրքիրն այն է, որ վերջիններիս կողմից հրապարակվող ռեյտինգները հիմնվում են տարբեր վճարովի կազմակերպությունների կողմից իրականացվող հարցումների տվյալների վրա: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ թվարկածս կազմակերպություններից մեկը Հայաստանն ընդգրկի 13-րդ, իսկ մյուսը՝ 188-րդ տեղում կամ ընդհանրապես չընդգրկի:
Ստացվում է՝ գործ ունենք հերթական ձեռնածության (մանիպուլյացիայի) դրսևորման հետ»։

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54