«Երեխաներին սովորեցնում ենք լինել հայրենասեր, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում են հայրենիք վաճառողները»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծուռ հայելիների մեր թագավորությունը
- դպրոցում երեխաներին սովորեցնում ենք լինել հայրենասեր, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում ու առաջ են տարվում հայրենիք վաճառողները...
- սովորեցնում ենք լինել ազնիվ ու արդար, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում են անազնիվ ու անարդար սրիկաները...
- սովորեցնում ենք լինել հավատարիմ, մեծանում տեսնում են, որ խրախուսվում ու հաջողության հասնում են ուրացողներն ու դավաճանները...
- սովորեցնում ենք ապրել բարձր արժեքներով, մեծանում տեսնում են, որ կենդանի մնացած միակ արժեքը փողն է, մնացածը դերասանություն է հանուն փողի...
- սովորեցնում ենք լինել համարձակ, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում են վախկոտները, բանսարկուները, քծնողներն ու հարմարվողները...
- սովորեցնում ենք դառնալ կիրթ և գրագետ, մեծանում տեսնում են, որ հաջողում են անկիրթ ու անգրագետ զոռբաները...
- սովորեցնում ենք լինել բարոյական, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնելու համար անբարոյականությունը պարզ նախապայման է...
- սովորեցնում ենք լինել ճշմարտախոս, մեծանում հասկանում են, որ խելապակասություն է՝ հաջողության հասնում են ստախոսները...
- սովորեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, մեծանում հասկանում են, որ ո՛չ ինքնիշխան է, ո՛չ ժողովրդավարական է, ո՛չ իրավական է, ո՛չ սոցիալական է ու ո՛չ էլ հանրապետություն է. անգամ արդեն Հայաստան էլ չէ:
Մեղք չե՞ն մեր երեխաները...պիտի փշրել ծուռ հայելիների այս թագավորությունը»։

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54