Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

««Չաղ Ռուստամի» հոր սպանության շրջանառվող միակ վարկածը վենդետան է». Լիա Սարգսյան

««Չաղ Ռուստամի» հոր սպանության շրջանառվող միակ վարկածը վենդետան է». Լիա Սարգսյան
179
Այսօր, 18:54

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է. ««Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է․ ինչ վարկած է շրջանառվում:
Նախօրեին Կոմիտաս 44 շենքի բակում անհայտ անձինք կրակել էին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ստեփանյանի վրա։ Վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։
«Իշխանության» տեղեկություններով՝ շրջանառվող միակ վարկածը վենդետան է։ «Չաղ Ռուստամը» այս պահին կալանավայրում է՝ քրեական հեղինակություն Ֆազի սպանության գործով։ Սակայն իրավապահները չեն կարողանում հիմնավոր ապացույցներ ձեռք բերել առ այն, որ «Չաղ Ռուստամի» հոր սպանությունը պատվիրել են Ֆազի մերձավորները։ Մեր տեղեկություններով՝ մահափորձի ժամանակ Ֆազի եղբայրը եղել է տանը, եւ որեւէ փաստ, կամ հիմնավոր կասկած չկա, որ հենց նա է կատարողը։
Նշենք, որ «Չաղ Ռուստամի» հոր սպանության կատարողները հայտնաբերված չեն, գործով դեռեւս ձերբակալված կամ կալանավորված անձ չկա»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան