«Ձիու տարի չէ, մեղք է այդպես ասել». Արմեն Հարեյան
![]() 123 Այսօր, 19:18 Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Ձիու տարի չի։ Մեղք է այդպես ասել։ Ձեր թշնամիներն են ուզում, որ դուք այդպես հավատաք, որպեսզի ձեր մտքերը վեր չբարձրացնեք առ Աստված, այլ իջեցնեք կենդանու աստիճանի՝ ձիու տարի, վագրի տարի, օձի տարի, կարիճի տարի... Ու երևում է՝ իրենք այնքան են հաջողել, որ նույնիսկ քրիստոնյա մարդիկ են ձիու նկարներով Նոր Տարվա շնորհավորանքներ ուղարկում։ Երբ ասում եմ՝ ախր դուք Քրիստոսի հետևորդ էք, ինչո՞ւ էք սա ուղարկում, պատասխանում են, թե վայ կներեք, չէինք մտածել»: Ժողովուրդ ջան, այս բաներն Աստծո նկատմամբ հավատարմության և ուրացության լուրջ բաներ են։ Չէ՞ որ տարվա ընթացքում նեղության, հիվանդության ու փորձանքի ժամանակ ձի չէք կանչելու որ ձեզ օգնի, այլ՝ Քրիստոս Աստծուն։Դրա համար ձեզ գրում եմ, վկայում ու խոստովանում որ այս տարին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի 2026 թվականն է։ Դուք էլ վկայեք, դուք էլ կիսեք, ու եկեք գոնե այս փոքր-թվացող բանի մեջ խոստովանենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին և վկայենք, որ սա Նրա տարին է, այլ ոչ թէ Նրա ստեղծած կենդանիների։ Իսկ եթե դուք էլ եք մի պահ ձիով տարվել առանց խորն անդրադառնալու, ապա ձեր սրտում զղջացեք, ներողություն խնդրեք Տեր Հիսուս Քրիստոսից և սա թող լավ առիթ լինի փոխվելու և իսկապես սրտով դառնալու դեպի Նա ու ասելու, «Տեր Հիսուս Քրիստոս, ամեն մի վայրկյանը քոնն է, ամեն մի տարին քոնն է»: Շնորհավոր մեր Փրկիչ ու Թագավոր Տեր Հիսուս Քրիստոսի 2026-րդ երկրային տարին»: Աղբյուրը` Արմեն Հարեյան |

Հարյուրավոր մարդիկ մնացել են Վերին Լարսում. Վրաստանի ռազմական մայրուղին փակ է հունվարի 1-ից
5420:52
Ադրբեջանը 2 միլիարդ դոլար կներդնի Պակիստանի տնտեսությունում
8220:40
Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության սպասվում է մերկասառույց
15220:06
«Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք». Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան
11220:00
ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել
19019:42
«Ձիու տարի չէ, մեղք է այդպես ասել». Արմեն Հարեյան
11919:18
««Չաղ Ռուստամի» հոր սպանության շրջանառվող միակ վարկածը վենդետան է». Լիա Սարգսյան
18518:54
«Արագածոտնի թեմի անդամներին խնդրում եմ ինձ տրամադրել համապատասխան նյութեր». Վահան Հովհաննիսյան
16818:36
