«Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք». Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խորհուրդները Սուրբ Ծննդից առաջ. «Եթե տեղ տանք, Տերը կբնակվի մեր մեջ
Անցնում են ամիսներ, տարիներ, սակայն անհրաժեշտ է, որ մենք փոխվենք, փորձենք նոր մարդ դառնալ: Սուրբ Ծնունդը փոխանցում է մշտապես նորոգվելու գաղափարը: Տիրոջ Ծնունդը մեծագույն աղբյուր է, որ նորոգվենք, հին մարդու փոխարեն գա նորը, փորձենք նմանվել մեր Տիրոջը, որովհետև այդ նմանությունը, ի սկզբանե, Աստված դրել է մեր մեջ: Տերը եկավ և բնակվեց մեր մեջ, այստեղից է սկսում նորոգումը: Եթե տեղ տանք, Տերը կբնակվի մեր մեջ, բայց եթե մեր մեջ լցված են միայն աշխարհիկ, ժամանակավոր ցանկությունները, մտքերը, տեղ չենք կարող գտնել: Պետք է դատարկենք այդ ամբողջը»:
Պետք է ընտրենք՝ կյա՞նք, թե՞ մահ
Մենք միշտ ալեկոծության մեջ ենք, որքան ենք ինքներս մեզ դավաճանել դժվար պահերին, տարբեր հարվածների, կորուստների ժամանակ, բայց մի աներևույթ ձեռք մեզ միշտ օգնում է, որ գնանք առաջ: Օգնում է, որ մոռանանք դժվարությունների, հուսահատության մասին, կարողանանք հաղթահարել ատելությունը, գնալ սիրո ճանապարհով: Մեր առջև ընտրության հնարավորություն է դրված: Պետք է ընտրենք՝ կյա՞նք, թե՞ մահ: Պետք է հաղթահարենք դժվարություններ, նեղ դռնով մտնենք, մեզ նեղություն տանք, որպեսզի արժանանանք լույսին, քաղցրությանը: Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա, Աստծու որդի դառնա: Տերը սպասում է Իր որդիներին, որ վերադառնան հավիտենականության մեջ: Սուրբ Ծնունդը նաև հույսի տոն է:
Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք
Անխռով մտնենք նոր տարվա մեջ: Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք միմյանց: Այդ սիրով դիմավորենք Նոր տարին: Սուրբ Ծնունդն Աստծո սերն էր, որը Նա ցուցաբերեց Իր արարչության նկատմամբ: Նա ուղարկեց Իր Որդուն, որ մարդկանց բերի փրկության: Տիրոջ ծնունդով լուսավորվեց մարդկային հոգին, որովհետև Նա բնակվեց մեր մեջ, տվեց ճշմարիտ լույսը, ցույց տվեց փրկության ճանապարհի շավիղը: Իր զոհաբերմամբ բացեց Երկնքի Արքայության դռները, որ մենք էլ հավիտենական ուրախությամբ ապրենք»:

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54