Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -4 °C

Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության սպասվում է մերկասառույց

Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության սպասվում է մերկասառույց
204
Այսօր, 20:06

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները շարունակում են շուրջօրյա ձմեռային սպասարկումը»,- նշում են Ճանապարհային դեպարտամենտից։