ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![]() 132 Այսօր, 21:54 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Լանջառ-Լուսաշող (բուք) և Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, «Մեղրու սար» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Երասխ-Զանգակատուն (բուք), «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշենի ոլորանները (մառախուղ), Սպիտակ-Գյումրի (բուք), Սևան-Ծաղկունք-Դդմաշեն, Արթիկ-Մարալիկ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի են։ Վանաձոր-Դիլիջան, Քաջարան-Կապան դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բուք է։ Վեդի-Ավշար ավտոճանապարհին մառախուղ է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Քաջարան, Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ |

Պետդեպարտամենտը կրկին ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Ռուսաստան
6423:18
Իսրայելական զորքերը մտել են Դարաա
11623:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
12221:54
Ջութակահարը դատի է տվել Ուիլ Սմիթին իրեն աշխատանքից ապօրինի ազատելու և հետապնդելու համար
19121:42
Հարյուրավոր մարդիկ մնացել են Վերին Լարսում. Վրաստանի ռազմական մայրուղին փակ է հունվարի 1-ից
22020:52
Ադրբեջանը 2 միլիարդ դոլար կներդնի Պակիստանի տնտեսությունում
22220:40
Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության սպասվում է մերկասառույց
21920:06
«Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք». Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան
18820:00
