ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![]() 116 Այսօր, 09:18 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Լանջառ-Լուսաշող (բուք) և Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արթիկ-Մարալիկ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վանաձոր-Դիլիջան, Երասխ-Զանգակատուն, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աղբյուրը` ՆԳՆ փրկարար ծառայություն |

«Անցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք». Գագիկ Սուրենյան
9512:42
«Փաստաթղթեր հեռացնելով պատմությունը չի մոռացվում». Թաթուլ Հակոբյան
11812:06
«Խաղաղության լավագույն հիմքը ազնվությունն ու արժանապատվությունն են, ոչ թե պատմության ժխտումը». Հայկ Խանումյան
12711:36
«Տարվա սկիզբը ՀՀ իշխանությունները նշանավորեցին պետական ռեսուրսի, վարչական լիազորությունների չարաշահմամբ». Սուրեն Սուրենյանց
12611:15
ԱՄՆ «Գրին քարտի» վիճակախաղի մասնակիցների թիվը կրկնապատկվել է տասը տարվա ընթացքում
14710:02
«2026-ի տարեմուտը զգուշացնում է ճակատագրական լինելու մասին». Նաիրի Հոխիկյան
12109:48
«Գյումրիի խնդիրները տարիներով կուտակված սխալ կառավարման, նիկոլական իշխանության համակարգային բացթողումների արդյունք են». Մհեր Մելքոնյան
13909:30
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
11609:18
