Շաբաթ, 03 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«2026-ի տարեմուտը զգուշացնում է ճակատագրական լինելու մասին». Նաիրի Հոխիկյան

«2026-ի տարեմուտը զգուշացնում է ճակատագրական լինելու մասին». Նաիրի Հոխիկյան
127
Այսօր, 09:48

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեռևս 2014 թվականից սկսած՝ Ադրբեջանից եկող տեղեկությունները զգուշացնում էին հաջորդ 5-6 տարիների ընթացքում սպասվող վտանգների մասին։ Նավթը այդ երկրում վերջանում էր, իսկ Մեծ Բրիտանիան արդեն չէր թաքցնում մեր տարածաշրջանի բազմամետաղային հանքերին տիրանալու մտադրությունը։ 2020-ի տարեմուտը այդ առումով մշուշոտ էր։
2015-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ ինքը հավատարիմ է մնում թուրքական «hedef 2023, 2053, 2071» ծրագրին, որի 2023-ը նշանավորվելու էր թուրքական պետությունների ցամաքային միությունը ապահովելով։
2021-ի տարեմուտը տխուր էր մեզ համար, քանի որ դրանից ամիսներ առաջ պայմանավորված պատերազմով Հայաստանի իշխանությունը Ադրբեջանին էր հանձնել Արցախի մեծ մասը, իսկ ռուսական խաղաղապահ զորքի համար պայմանավորվել տեղակայում մինչև 2025-ի նոյեմբեր։ Ակնհայտ էր, որ մինչև 2025-ը ճակատագրական ժամանակ է լինելու մեզ համար, ու այդ ընթացքում կամ կվերադարձնենք Արցախի գրավյալ մասը, կամ կկորցնենք ամբողջ Արցախը։
2025-ի տարեմուտը կորուստների արձանագրման և նոր կորուստներ ունենալու ժամանակ էր։
2026-ի տարեմուտը զգուշացնում է ճակատագրական լինելու մասին։
Այս տարի մենք կամ ազատվելու ենք հրեշից ու սկսելու ենք ոտքի կանգնել, ձեռքբերումներ ունենալ, կամ մեր կորուստները լինելու են անդառնալի։
Ամեն ինչ կախված է մեր քաղաքական ուժերի ողջամտությունից ու մեր ժողովրդի գիտակցությունից»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան