«Խաղաղության լավագույն հիմքը ազնվությունն ու արժանապատվությունն են, ոչ թե պատմության ժխտումը». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «Ղարաբաղյան հարցը թոկ էր Հայաստանի վզին» և որ Արցախը կորցնելով «գտել ենք Հայաստանը», նա ոչ թե խաղաղության մասին է խոսում, այլ նսեմացնում է Ղարաբաղյան շարժումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և փորձում արդարանալ 2020-ի պատերազմի կառավարման տապալման համար։
Ղարաբաղյան շարժումը մարդու իրավունքների և ինքնորոշման պայքար էր, իսկ Արցախի Հանրապետությունը՝ այդ իրավունքի իրացման արդյունք։ 2020-ի պարտությունը, Արցախի բռնազավթումն ու հայաթափումը մեր պատմության ամենաողբերգական էջերից են։
Խաղաղության կարելի է գնալ՝ ընդունելով ցավոտ իրականությունը, բայց առանց սեփական պայքարը վարկաբեկելու։ Խաղաղության լավագույն հիմքը ազնվությունն ու արժանապատվությունն են, ոչ թե պատմության ժխտումը։ Նիկոլի հռետորաբանությամբ ոչ թե խաղաղության ենք գնում, այլ Հայաստանը բացում ենք որոշ հարևանների ագրեսիվ նպատակների համար»:

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54