Կիրակի, 04 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

«Ովքեր վարչապետի նվագը, ուտելը, սրտիկը տարածում են՝ իբրև նրան ծաղրելու համար, իրականում նրա փիարով են զբաղված». Սյուզաննա Սիմոնյան

«Ովքեր վարչապետի նվագը, ուտելը, սրտիկը տարածում են՝ իբրև նրան ծաղրելու համար, իրականում նրա փիարով են զբաղված». Սյուզաննա Սիմոնյան
175
Երեկ, 13:30

ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես արդեն կասկածում եմ, որ այն մարդիկ, ովքեր վարչապետի աթոռին նստածի նվագը, ուտելը, սրտիկը կամ հագնվելն են ամեն օր տարածում՝ իբր նրան ծաղրելու, ծիծաղելու համար, իրականում նրա փիարով են զբաղված։ Ինձ ամենևին դա հաճելի չէ, և տհաճ է, ու հավանաբար իրար հրաժեշտ կտանք։
Ձեր արածը կամ երկերեսանություն է, կամ արժանապատվության պակաս, կամ չեք գիտակցում ինչ եք անում և ակամայից նրա փիարով եք զբաղված կամ էլ սիրուց եք անում։ Դուք որոշեք որն եք դուք։
Ես բոյկոտն եմ գերադասում»: